06/12/2023 11:30
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
Արդեն երկու տարի կալանքի տակ գտնվող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված։
Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ մերժեց Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը։
Հիշեցնենք՝ Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։