06/12/2023 10:44
ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին պիտակավորած ադրբեջանցու զառանցանքները նույնությամբ հնչում են ՔՊ-իստների շուրթերից. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը…
Տարիներ առաջ Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հետ մասնակցում էինք ԱՊՀ երկրների խորհրդարանականների համաժողովին:
Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց Արցախյան կարգավորման մեր տեսլականը, որին հաջորդեց իմ ելույթը՝ նույն թեմայով:
Մեզ արձագանքեց ադրբեջանցի պատվիրակը՝ Վահանին հռչակելով «ահաբեկչական կուսակցության անդամ», իսկ ինձ՝ «հանցագործ կոռուպցիոն ռեժիմի ներկայացուցիչ»:
Իհարկե, համարժեք պատասխանն ադրբեջանցի պատվիրակը մեզնից ստացավ հենց դահլիճում ու ձայնը կտրեց։
Կհարցնեք՝ ինչո՞ւ հանկարծ հիշողությունս պայծառացավ ոչ այնքան հրատապ այս դրվագի շուրջ, որովհետեւ ո՛չ Վահանը, ո՛չ ես չէինք պատկերացնի, որ կգա ժամանակ՝ ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին պիտակավորած ադրբեջանցի պատգամավորի զառանցանքները նույնությամբ կարող են հնչել նիկոլապաշտ ՔՊ-իստների ու հայտնի արեւմտամոլ հաճախորդների շուրթերից Հայաստանում։
Հ.Գ. Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը ... խելքի՛ աշեցեք»։