06/12/2023 21:49
2024 թվականի ռազմական պլանն ենք մշակել․ Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինան 2024 թվականի համար մարտական պլան է մշակել, Fox News-ի եթերում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստամ Ումերովը։
«Մենք կազմել ենք 2024 թվականի մարտական պլանը, 2024 թվականի խնդիրները սահմանված են»,- ասել է նա, սակայն հրաժարվել է հավելյալ մանրամասներ հայտնել։
Հաղորդավարի դիտարկմանը, որ ուկրաինական զորքերն ամառվանից չեն կարողացել առաջխաղացում ապահովել ՝ չնայած հակահարձակում սկսելու ջանքերին, Ումերովը ընդհանրական պատասխան է տվել՝ ասելով․
«Մենք ռազմական թիրախներ ունենք՝ 2024 թվականի համար։ Պաշտպանության պլանավորումը ներառում է պաշտպանական, հակահարձակողական և հարձակողական գործողություններ»։
Մեկ այլ դիտարկման, որ գուցե ԱՄՆ և Ուկրաինան այս ընթացքում թերագնահատել են Ռուսաստանին, Ումերովն արձագանքել է․
«Այս փուլում կարևոր է, որ մենք ՆԱՏՕ-ի մասը լինենք։ Մենք ուզում ենք մեկ լեզվով խոսել։ Մենք ակնկալում ենք, որ հաջորդ տարի մատակարարումների և պլանավորման գործընթացում ամեն ինչ արվի ՆԱՏՕ-ի չափանիշներով, այնպես որ, ինչպես նշեցի, մենք նույն լեզվով կխոսենք։ Ուկրաինայի և Արևմուտքի միջև տարաձայնություններ չեն լինի»։