06/12/2023 11:01
ԱՄՆ դեսպանը հանդիպել է Լոռու մարզպետի հետ՝ ԼՂ-ից տեղահանվածներին օգնություն տրամադրելու նպատակով
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ՝ Վանաձորում և հարակից համայնքներում ապաստանած Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով, տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության «Մարդասիրական աջակցության ծրագրի» կողմից ֆինանսավորված օգնության շրջանակներում տրամադրվել են մանկական սնունդ, տակդիրներ, հիգիենայի և այլ պարագաներ։