06/12/2023 17:15
Ղարաբաղին մենակ թողնելու վերաբերյալ արձագանքներին կարող եմ մեկ բառով գնահատական տալ՝ երախտամոռություն. Նիկոլ Փաշինյան
Ո՞րն է ՀՀ ռազմավարությունը Արցախի ապագայի վերաբերյալ՝ ձեր «Ապագա կա» ծրագրերի շրջանակներում, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հարց ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա հետաքրքրվեց, թե ինչ կապեր կան Արցախի ղեկավարության հետ, գերիներին՝ մասնավորապես Արցախի նախկին ղեկավարությանը վերդարձնելու ուղղությամբ ինչ է արվում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց ռազմավարությունը ՀՀ-ի պետականությունը, ինքնիշխանությունն ամրապնդելն է։ «Մենք շարունակելու ենք այս ճանապարհով»,-ասաց նա՝ հավելելով, որ գնալով համոզվում է, որ որոշ ուժերի կողմից երկար տարիներ ԼՂ հարցը օգտգործվել է մի նպատակի համար, «որ ՀՀ-ում պետություն չկայանա»։
«Իմ խնդիրը ՀՀ ապագան է, և իմ լիոզորություննների շրջանակը ՀՀ Սահմանդրությունը տալիս է ՀՀ ապագայի վերաբերյալ, կենտրոնացված եմ այդ խնդրի վրա»,- ասաց նա։
Փաշինյանն անդրադարձավ այն դիտարկումներին, որ ՀՀ կառավարությունն անտարբեր է մնացել Արցախի նկատմամբ, որ Ղարաբաղին մենակ են թողել։
«Նման արձագանքներին կարող եմ մեկ բառով գնահատական տալ՝ երախտամոռություն, ուրիշ բառ ես պարզապես չեմ կարող օգտագորել»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը, խոսելով գերիների վերադարձի մասին, նշեց, որ հնարավոր վերադարձի համար ամեն բան արվում է, ամենօրյա աշխատանք է տարվում։