06/12/2023 20:01
Որ 5 կանայք ամենամեծ ազդեցությունն ունեն ԶԼՄ-ների, հասարակական կարծիքի ձևավորման և քաղաքականության վրա` ըստ Forbes-ի
Forbes-ը «աշխարհի ամենաազդեցիկ» 5 կանանց վարկանիշային ցուցակն է կազմել, որի առաջին հորիզոնականում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն է։
Forbes-ի վարկածով՝ ամենաազդեցիկ կանանցից երկրորդը Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդն է, երրորդ տեղում ԱՄՆ փոխնախագահ Կամարա Հարիսն է։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին չորրորդ տեղում է, վերջին հորիզոնականում ամերիկյան փոփ-աստղ Թեյլոր Սվիֆթն է։
Վարկանիշային ցուցակը կազմելիս Forbes-ն առաջնորդվել է մի քանի ցուցանիշներով՝ թեկնածուների հարստությունը և ունեցվածքը, ազդեցությունը ԶԼՄ-ների վրա, հասարակական կարծիքի ձևավորման և քաղաքականության վրա ունեցած ազդեցությունը։
Նշենք, որ ավելի վաղ էլ Financial Times-ն էր կազմել «տարվա ամենաազդեցիկ կանանց» ցուցակը՝ այնտեղ ներառելով 25 կին գործիչների։ Առաջատար դիրքերում էին դերասանուհի Մարգո Ռոբբին, երգչուհի Բեյոնսեն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Վարկանիշային ցուցակում էր նաև Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան։