06/12/2023 16:51
Մի խումբ փաստաբաններ դիմել են եվրոպական դեսպանատներին՝ առաջարկելով նրանց ծանոթացնել հայաստանյան ժողովրդավարության իրական վիճակին
Մի քանի փաստաբաններ նամակով դիմել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին՝ առաջարկելով հանդիպել իրենց հետ՝ տեղեկանալու Հայաստանում ժողովրդավարության իրական իրավիճակի մասին։ Այդ մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը․
«Կարևորելով օրվա խորհուրդը և ընդգծելով փաստաբանական գործունեության իրավապաշտպանական բաղադրիչը՝ քաղաքական հետապնդումների ենթարկվող բազմաթիվ անձանց շահերը պաշտպանող մի քանի փաստաբաններով կազմել ենք նամակ՝ դիմելով Հայաստանում հավատարմագրված մի քանի դիվանագիտական ներկայացուցչությունների։
Հայաստանի հետ հարաբերություններում երկար տարիներ ժողովրդավարության և մարդու իրավունքների օրակարգը առաջ մղած այդ երկրներն ու միջազգային կառույցները ներկայում լռության են մատնում մեր երկրում գնալով ահագնացող քաղաքական հետապնդումների դեպքերը։ Ուստի այդ կառույցներին առաջարկում ենք հանդիպել մեզ և անմիջականորեն տեղեկանալ հայաստանյան ժողովրդավարության իրական վիճակին։
Ռուբեն Մելիքյան
Վարազդատ Հարությունյան
Արսեն Բաբայան
Վահան Հովհաննիսյան
Սերգեյ Հարությունյան»։