06/12/2023 15:06
Հնչել են հայհոյանքներ, որին տրվել է համարժեք պատասխան, որի համար Ալավերդու քաղաքացիներից ներողություն եմ խնդրում. Մկրտչյան (Տեսանյութ)
Ալավերդու ավագանու Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի համաձայն գումարել է նիստ՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու օրակարգով, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ դա ֆրակցիայի, ավագանու իրավունքն է.«Նիստի օրը՝ առավոտյան ժամը 8-ին, Ալավերդու համայնքապետը համայնքապետարանի դիմաց հրավիրել է հանրահավաք և դրա ընթացքում փորձ է արվել մասնակիցներին հրավիրել շենք։ Հանրահավաքի մարդաշատությունն ապահովելու նպատակով զանգեր են արվել մանկապարտեզների տնօրեններին, մշակույթի տների տնօրեններին, պետական ապարատի աշխատակիցներին և կոչ արել լինել քաղաքապետարանի դիմաց։ Սա ժողովրդավարությո՞ւն է, թե՞ ոչ»։
Նա ավելացրեց, որ համայնքապետի թիմակիցները ներխուժել են նիստերի դահլիճ, շուռ են տվել քվեատուփը, որի արդյունքում 12 քվեաթերթիկ համարվել է անվավեր.«Հնչել են հայհոյանքներ, որին տրվել է համարժեք պատասխան, որի համար Ալավերդու քաղաքացիներից ներողություն եմ խնդրում»։