06/12/2023 14:46
Տարբերակված մոտեցման որևէ մեկն իմ կողմից երբևէ չի արժանացել. Հայկուհի Հարությունյան (Տեսանյութ)
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը ապաքաղաքական գործունեություն է միշտ ծավավել։
«Երբևէ տարբերակված մոտեցման որևէ մեկը իմ կողմից չի արժանացել»,-նշեց նա։
Լրագրողների այն դիտարկմանը, թե արդյո՞ք հանդիպել է որոշ պատգամավորների հետ՝ Հարությունյանը չհերքեց այդ փաստը։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է իշխող խմբակցությունը սուր քննադատության ենթարկում իրեն, հնարավո՞ր է՝ այլ թեկնածու ունեն և չեն ցանկանում նա վերընտրվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ Հարությունյանը նշեց.«Չեմ կարող ասել, թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»։
Մանրամասները՝ տեսանյութում։