06/12/2023 11:47
2019-ին դատարանների դռները մի քանի ժամով փակել էինք, որ բացենք արդարադատության դռները. Վարչապետ (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հիշեցրեց, որ 2019 թվականին նախաձեռնել էր դատարանների մուտքերը շրջափակելու ակցիան:
«Սա դառն արձանագրում է ինձ համար: Այն ժամանակ շատերը փորձում էին տեղի ունեցած ակցիան ներկայացնել որպես արդարադատությանը խոչընդոտելու փորձ, իրականում, մենք դատարանների դռները մի քանի ժամով փակել էինք արդարադատության դռները բացելու համար, բայց պետք է արձանագրեմ, որ արդարադատության դռները դեռևս լիարժեք բացված չեն», - 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց նա:
Վարչապետի խոսքով՝ պետք է կենդանի պահել արդարության ու արդարադատության հանրային պահանջը, ի հեճուկս բոլոր դժվարությունների` պետք է անսասան պահել հավատը դատական անկախ համակարգ ունենալու իդեալի նկատմամբ: