06/12/2023 11:27
Վենդետաների գործելակերպ չորդեգրելը մեր հեղափոխական պարտավորությունն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե իրենք ոչ թե հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն են արել, այլ`սիրո ու համերաշխության հեղափոխություն, ու որ վենդետաներ չեն լինելու:
«Վենդետաների գործելակերպ չորդեգրելը մեր հեղափոխական պարտավորությունն է», - Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց նա:
Փաշինյանի խոսքով` իրենց մոտեցումը եղել ու մնում է նույնը` արդարադատությունը որոշվում է ինստիտուտներում, որոնք արդարադատություն իրականացնելու, արդարադատություն հաստատելու իրավասություն ունեն ու գործում են օրենքի և Սահմանադրության հիման վրա:
«Իմ համոզմունքը եղել ու մնում է այն, որ այն, ինչ ինստիտուտցիոնալ չէ, արդարություն չէ», - շեշտեց նա: