07/12/2023 23:31
Իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք մազերի խնամքի մասին տարածված կարծիքները
Տարվա այս եղանակին գլխամաշկը և մազերը առանձնահատուկ խնամք և ուշադրություն են պահանջում։
Կան մի շարք տարածված կարծիքներ, որոնք մասնակի են համապատասխանում իրականությանը։
Մազերը հաճախ կտրելը նպաստում է դրանց արագ աճին. Նշանակություն չունի, թե որքան հաճախ եք կտրում մազերը: Ամսական դրանք աճում են 2-3 սմ-ով: Մազերը մի փոքր ավելի արագ են աճում ամռանը, քանի որ այդ շրջանում օրգանիզմի կենսագործունեությունն արագանում է: Իհարկե, մազերը պարբերաբար կտրելը կօգնի ազատվել ճյուղավորումից և ավելի թարմ տեսք հաղորդել սանրվածքին, բայց միայն այդքանը:
Անհրաժեշտ է ամեն օր լվանալ մազերը. Մազերն ամեն օր լվանալու կարիք չկա: Առողջ գլխամաշկ ունենալու համար ամենահարմար տարբերակը մազերն օրումեջ լվանալն է:
Եթե պոկեք սպիտակ մազերը, ապա դրանք կշատանան. Հավանաբար լսել եք այս տարածված կարծիքը, որը, սակայն, չի համապատասխանում իրականությանը:
Չի կարելի քնել կապած կամ հյուսած մազերով. Ժամանակ առ ժամանակ կարելի է քնել հյուսած կամ կապած մազերով: Կարևոր է հիշել, որ մազերը պետք է կապել կամ հյուսել, հակառակ դեպքում չեն բացառվում գլխացավերը, հնարավոր է նաև մազերի որակի վատացում: Ուշադրություն դարձրեք նաև մազերի ժապավենների ընտրությանը: Ցանալի է, որ դրանք լինեն հնարավորինս առաձգական, որ չվնասեն մազափնջերը:
Մազերն անհրաժեշտ է հաճախ սանրել. մազերը սանրելու ամենահարմար ու ճիշտ տարբերակը օրական 2-3 անգամն է՝ հնարավորինս նուրբ ձևով, ինչը օգտակար կլինի գլխամաշկի համար և կնպաստի առողջ մազերի աճին:
Օրական մոտ 100 մազ կորցնելը նորմալ չէ. Մեզնից շատերը մոտ 100.000 մազ ունեն, իսկ օրական մոտ 100 մազ կորցնելը բնականոն երևույթ է: Սակայն եթե ամեն անգամ մազերը լվանալուց հետո դրանք թափվում են, ապա պետք է դիմել համապատասխան մասնագետի (տրիխոլոգի) օգնությանը։
Մազերը սանրելուց կամ լվանալուց հետո ընդամենը մի քանի մազ թափվելու դեպքում մի՛ անհանգստացեք, դրանց փոխարեն կաճեն նորերը:
Թաց մազերը սանրելը վնասակար չէ, եթե դա անում ենք դա առավելագույն խնամքով և նրբությամբ: Լվանալուց հետո խճճված մազերից խուսափելու լավագույն տարբերակը մեծ ատամներով սանր օգտագործելն է՝ խուսափելով ուժգին և կտրուկ շարժումներից:
Առողջ գլխամաշկ և մազեր ունենալու համար սննդացանկում ներառեք ավելի շատ ընդեղեն, կանաչ տերևավոր բանջարեղեն, օրինակ՝ կաղամբ, բրոկոլի, բազուկի ճավ, հազար և այլն, ինչպես նաև լոբազգիներ:
Մազերի փայլը չկորցնելու համար լվացեք դրանք գոլ ջրով: Իսկ այդ գործընթացն ավելի հաճելի դարձնելու համար լվացեք՝ գլխամաշկը մերսող շարժումներով:
Հնարավորինս քիչ չորացրեք մազերը վարսահարդարիչով կամ մազերի համար նախատեսված արդուկով: Եթե վարսահարդարիչ կիրառելն անհրաժեշտություն է, ապա փորձեք հարդարել մազերը սարքի նվազագույն ջերմաստիճանով և այն շատ չմոտեցնելով գլխին: Եվ հիշե՛ք, որ մազերը առավելագույնս առողջ են, երբ չորանում են մաքուր օդին:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ