07/12/2023 22:18
Ո՞ր հատկության հաշվին է սխտորը օգնում նիհարել. սննդաբան
Սխտորն իր բաղադրության մեջ ծծմբի պարունակության պատճառով դեռ հնուց օգտագործվել է սրտանոթային համակարգի տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ հիպերտոնիայի, բարձր խոլեստերինի և աթերոսկլերոզի բուժման համար։
Բացի այդ, շատերը պնդում են, որ սխտորը նպաստում է քաշի կորստին։ Դիետոլոգ Միրնա Ալ Ֆաթիի խոսքով՝ օրական որոշակի ժամանակահատվածում սխտորի օգտագործումը՝ դիետայի և վարժությունների հետ, կարող է օգնել նիհարել և նվազեցնել ճարպային զանգվածը, հատկապես գոտկատեղի և ազդրերի շրջանում, քանի որ բույսի սնուցիչները օգնում են արագացնել նյութափոխանակությունը:
Սխտորն օգնում է այրել ճարպերն օրգանիզմում՝ արագացնելով նյութափոխանակությունը։ Այն նաև բարենպաստ ազդեցություն է ունենում մաշկի վրա՝ դանդաղեցնելով ծերացման գործընթացը։
Բույսը նվազեցնում է ախորժակը և քանի որ ցածր կալորիականությամբ մթերք է, նաև նպաստում է քաշի կորստին։ Այն օգնում է օրգանիզմից հեռացնել տոքսինները, որոնք կուտակվում են մարսողական համակարգում։
Սխտորը պարունակում է բազմաթիվ սննդարար նյութեր, վիտամիններ և հանքանյութեր: Դրանք ներառում են սպիտակուցներ (ամինաթթուներ, որոնք մարմինը արտադրում կամ ստանում է սննդից), ածխաջրեր (մարմնի էներգիայի հիմնական աղբյուրը), շաքարներ (օրգանական նյութեր), մանրաթել, կալցիում, երկաթ, պղինձ, ցինկ, կալիում, մագնեզիում և վիտամիններ B1, B2, B3։ Օրգանիզմի համար կարևորվում է նաև այնպիսի հանքանյութերի պարունակությամբ, ինչպիսիք են սելենը և մանգանը։
Որպեսզի սխտորն իսկապես օգնի նիհարել, կարևոր է ճիշտ սնվել և մարզվել: Սրանք առողջ ապրելակերպի հիմնական տարրերն են, որոնք մեծացնում են օրգանիզմում ճարպերի այրման արագությունը:
Հետազոտությունների համաձայն՝ սխտոր ուտելու և քաշ կորցնելու, ճարպերի այրման միջև կապը, հատկապես, եթե միաժամանակ ֆիզիկական վարժություններ եք կատարում, պայմանավորված է բույսում ալիցինի առկայությամբ։
Սխտորը կարող է նվազեցնել ախորժակը և երկար ժամանակ հագեցվածության զգացում տալ, ինչն էլ իր հերթին օգնում է նվազեցնել ավելորդ կալորիաների օգտագործումը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ