07/12/2023 21:55
ԱՄՆ-ի կողմից միջուկային փորձարկումների վերսկսումը կարժանանա Ռուսաստանի հայելային պատասխանին․ ԱԳՆ
ԱՄՆ-ի կողմից միջուկային փորձարկումների վերսկսումը կարժանանա Ռուսաստանի հայելային պատասխանին, «Международная жизнь» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Նրանք վերջերս մի քանի անգամ ասել են, որ նման մտադրություններ չունեն, որ նույնիսկ պատրաստ են ինչ-որ թափանցիկություն դրսևորել իրենց փորձարկման վայրերի հետ կապված։ Բայց մենք գիտենք, որ եթե այսօր այդպիսի մտադրություններ, ծրագրեր չկան, վաղը դրանք կարող են հայտնվել։
Մոսկվան հիշում է, թե ինչ է գրված Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտում՝ Արևելյան Եվրոպայում մարտական ուժեր տեղակայելու մտադրությունների, պլանների և պատճառների վերաբերյալ։ Այդ պատճառով էլ մենք դատում ենք ոչ թե խոսքով, այլ գործով, և ինքներս էլ ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք։ Հավելեմ՝ անհրաժեշտության դեպքում մարտական պատրաաստություն պետք է ունենանք՝ բառի բուն իմաստով»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։։
Նա ընդգծել է, որ այս դեպքում խոսքը վերաբերում է նաև միջուկային փորձարկումների վերսկսման խնդրին։