07/12/2023 12:32
Փակման հարց դեռ չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաների ավարտից. ԲՏԱ նախարարը՝ ռուսական հեռուստաալիքների մասին (Տեսանյութ)
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ռուսական հեռուստաալիքների հետ կապված խնդրին։
«Պետք է հանդիպենք, քննարիկենք։ Օրը, ժամը դեռ հստակեցրած չի։ Լրացուցիչ կհրապարակենք։ Խախտումները բոլորն արձանագրված են, այստեղ տեղում, որ հանդիպենք, ավելի առարկայական կխոսենք։ Փակման հարց դեռ չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաների ավարտից։ Հանդիպումը տեղի կունենա Երևանում, այն նախաձեռնել է հայկական կողմը»,-ասաց նախարարը։