07/12/2023 15:15
ՔՊ-ական ու ընդդիմադիր ո՞ր պատգամավորների նկատմամբ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ հարուցել
Խորհրդարանը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Թեկնածուներից մեկն էլ Նարինե Ավետիսյանն է, որը 2021 թվականից այնտեղ է աշխատում:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նրանից հետաքրքրվեց` ՔՊ-ական ո՞ր պատգամավորի կամ փոխկապակցված անձի նկատմամբ է վարույթ հարուցվել:
Ավետիսյանն էլ ասաց, թե 2020-23 թվականներին բոլոր տեսակի վարույթները 18-ն են եղել:
«Ունեցել ենք ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանի հետ կապված վարույթ, 2021-ին հինգ պատգամավորի հետ կապված հարուցված վարույթ է եղել` Հայկ Սարգսյան, Անի Սամսոնյան, Արսեն Միխայելով, Հակոբ Սիմիդյան, Վահե Ղալումյան, իսկ 2022-ին երեք վարույթ է հարուցվել կրկին Վահե Ղալումյանի նկատմամբ, նաև` Արթուր Մանուկյանի ու Հայկ Գևորգյանի նկատմամբ», - նշեց Ավետիսյանը:
2020 թվականին վարույթով անցել է նաև Գագիկ Ծառուկյանը:
2023 թվականին ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանի, Խաչատուր Սուքիասյանի, Գուրգեն Արսենյանի հետ կապված վարույթ է հարուցվել:
Ընդդիմադիրներից վարույթ է հարուցվել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Գեղամ Նազարյանի ու Արմեն Չարչյանի մասով, ընդ որում, Արմեն Չարչյանի հետ կապված եղել է երկու վարույթ: