07/12/2023 15:18
Դատախազը պահանջում է բռնագանձել Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի գույքը
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՖՖ նախկին նախագահ․ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործի քննությունը։Այս մասին հայտնում է Փաստինֆոն։
Նշենք, որ դատախազությունը հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով Ռուբեն Հայրապետյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույք և բաժնետոմսեր։
Դատախազի փոխանցմամբ՝ դատախազության ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչությունում Հայրապետյանի գույքի ուսումնասիրության համար հիմք է դարձել ՀՔԾ-ում քննվող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազ Մուրադյանի, ապա՝ դատախազ Գևորգյանի կողմից ներկայացված նյութերը։ Ուսումնասիրությունը սկսվել է 2020թ հոկտեմբերի 7-ին, ապա՝ կազմված ամոփագրի հիման վրա որոշում է կայացվել հայցի հարուցման ուղղությամբ և ՀԿԴ ներկայացնել հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին դիմում, որը բավարարվել է, ՀԿԴ որոշմամբ արգելանքներ են կիրառվել գույքի նկատմամբ։
Դատախազությունը հայցով պահանջում է Ռուբեն Հայրապետյանից և Նարինե Հայրապետյանից հօգուտ ՀՀ-ից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել ՝ Կոտայքի մարզի Ծաղկաձորում գտնվող հողամասն ամբողջությամբ, Առինջում գտնվող անշարժ գույքն ամբողջությամբ, Սևանում գտնվող հողամասն ամբողջությամբ, ինչպես նաև՝ «Լեքսուս» ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ գույքերի միջին շուկայական արժեքը։ Բացի այդ, դատախազությունը պահանջում է Ռաֆիկ և Մարիամ Հայրապետյաններից բռնագանձել ավտոմեքենան, «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ-ում 2021թ հոկտեմբերին ներդրված 6 մլն․ 897 հազ․ 30 ՀՀ դրամ չափով արժույթն ամբողջությամբ, նույն ՓԲԸ-ում 2020թ սեպտեմբերի 25-ին ներդրված և 2021թ սեպտեմբերի 22-ին ներդրված 6674 ԱՄՆ դոլարի չափով ավանդն ամբողջությամբ, ինչպես նաև՝ Յունիբանկում 2021թ սեպտեմբերի 22-ին ներդրված 1 մլն 523 հազ․ 641 ՀՀ դրամի չափով ավանդն ամբողջությամբ։ Այնուհետև, ըստ դատախազի, Ռաֆիկ Հայրապետյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձման է ենթակա Երևանի Ավան թաղամասի շենքերից մեկում ոչ բնակելի տարածքն ամբողջությամբ, Ավանում բնակելի տունն ամբողջությամբ, Լեքսուս մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև՝ «Սպորտ Ռեզորթ», «Ռոյալ Քլաբ», «Սևան Ռեզորթ», «Հարսնաքար», «Նորալուսին» ընկերությունների մասնակցությունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ միջին արժեքը։ Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ 65181 բաժնետոմսերից 8526 ապօրինի բաժնետոմսերը և 153433 հասարակ բաժնետոմսերից 45430 ապօրինի բաժնետոմսերը, այնուհետև, «Հարսնաքար» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 70 մլն 600 հազ 496 ՀՀ դրամ չվերադարձված մասից 57 մլն 58 հազ 104 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Նորալուսին» ընկերությանը տրամադրված փոխառության 43 մլն 710 հազ․ 903 ՀՀ դրամ չվերադարձված մասից՝ 5 մլն․ 898 հազ․ 520 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Ռոյալ Քլաբ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 3 մլն․ 394 հազ․ 375 ՀՀ դրամ չվերադարձված մասից 96 հազ 375 ՀՀ դրամի պահանձի իրավունքը, «Սևան Ռեզորթ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 88 մլն․ 318 հազ․ 393 ՀՀ դրամ չվերադարձված մասից 74 մլն 119 հազ․ 266 դրամի պահանջի իրավունքը, «Բյուրեղ» ՓԲԸ-ին տրամադրված փոխառության 97 մլն 702 հազ 500 դրա չվերադարձված մասից 83 մլն 568 հազ 580 դրամի պահանջի իրավունքը, «Արագած» ԲԿ-ին տրամադրված փոխառության 199 մլն 74 հազ․ 606 չվերադարձված մասից 193 մլն 829 հազ․ 510 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում՝ չվերադարձված ապօրինի մասի չափի գումար։ Դատախազությունը նաև պահանջում է բռնագանձել բաժնետոմսեր։
Նյութերին ծանոթանալու համար Հայրապետյանների ներկայացուցիչը ժամանակ խնդրեց։ Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև 2024թ․ հունվարի 22-ը։