07/12/2023 16:21
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում ԵՄ-ն Հայաստանի համախոհն է․ ՀՀ նախագահ
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ որոշ ժամանակ հետո Հայաստանը կունենա համախոհներ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու հարցում։ ՀՀ նախագահն այդ մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։
«Ես կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ հետո, մենք կունենանք նաև համախոհներ, որոնք կցանկանան ներդրումներ անել այդ ծրագրի (խմբ․ «Խաղաղության խաչմերուկ») իրագործման մեջ մասնակցություն ունենալու համար»,- նշել է նախագահը։
Նա նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի հարցում Հայաստանն այս պահին էլ ունի համախոհ՝ հստակեցնելով, որ խոսքը ԵՄ-ի մասին է։ «Կարող եմ ասել, որ նրանք պատրաստակամ են։ Միայն մենք մասնագիտական առումով աշխատանք ունենք անելու»,- հավելել է Վահագն Խաչատուրյանը: