07/12/2023 11:00
Լիարժեք կտրվել եք իրականությունից. ընդդիմադիր պատգամավորը` ՔՊ-ականներին (Տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիլելյանը ՔՊ-ականներին մեղադրեց իրականությունից կտրվելու համար:
Պատգամավորն ասաց, թե շատ մարդկանց հետ է շփվում, անգամ` ՔՊ-ականների հարազատների:
«Ես ձեր բարեկամների հետ էլ եմ շփվում, ասում են` իրականությունից կտրվել են: ՀՀԿ-ականներին էիք ասում, որ իրականությունից կտրվել են, դուք եք լիարժեք կտրվել իրականությունից, չեք շփվում մարդկանց հետ, չգիտեք` ինչ պրոբլեմ ունեն», - ասաց նա:
Դանիելյանն ընդգծեց` ճի՛շտ է, որոշ ՔՊ-ականներ գնում ու հանդիպում են արցախցիներին, բայց պետք է հատուկ մարմին ստեղծվի:
«Ոչ թե իշխանական մի պատգամավոր գնա ինչ-որ մի տեղ նկարվի ու ասի` «արցախցիների հարցը լուծեցինք»: Չէ, արցախցիների հարցը չի լուծվել, պրոբլեմի առաջ կանգնած են», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Նրա խոսքով` ամեն մի արցախցու արտագաթղը Հայաստանից պետք է ցավ լինի բոլորի համար:
«Արցախցիները գնան, Պակիստանից գա՞ն: Չէ՛, չի՛ լինելու, իրենք պետք է այս երկրում մնան», - հավելեց Դանիելյանը: