08/12/2023 18:41
Pantone-ը նորություն ունի. հայտնի է «տարվա գույնը»
Նորաձևության համաշխարհային գույներ, թրենդեր և ոճեր թելադրող Pantone-ը հայտարարել է 2024 թվականի գլխավոր գույնը՝ դեղձի թավիշը։ Ինչպես նշում են հեղինակները, այն «ջերմ և հարմարավետ երանգ է, որն ընդգծում է շրջապատող աշխարհի հետ միասնության մեր ցանկությունը»։
Սկսենք սկզբից. ի՞նչ է Pantone-ը և ինչպե՞ս է տարվա գույնը ազդում մեր կյանքի որակի վրա.
Pantone-ը ամերիկյան խոշոր ընկերություն է, որը մշակում է գունապնակներ և ստանդարտներ, խորհուրդներ է տալիս ապրանքանիշերին և վերլուծում, կանխատեսում շուկայի միտումները:
Pantone-ն ավելի քան կես դար է, ինչ զբաղվում է պիգմենտների արտադրությամբ և դրանց հիման վրա գունավոր թանաքների վաճառքով։ Բոլոր գույներին ու երանգներին տրված են անուններ և թվեր․
Pantone Color Institute-ի գործադիր տնօրեն Լեատրիս Իզմանի գլխավորությամբ, աշխատակիցները ուսումնասիրում են, թե ինչ դեր է խաղում գույնը մեր կյանքում՝ զգացմունքներից մինչև սպառողների պահանջարկ, ինչպես նաև կանխատեսում են գունային միտումները:
2000 թվականից այս կազմակերպությունը ամեն տարի նշում է գույն (ավելի ճիշտ՝ երանգ, որն արդեն գոյություն ունի Pantone ռեգիստրում), որը, ըստ հետազոտողների, աստիճանաբար սկսում է գերակշռել բոլոր ոլորտներում՝ կինոյից մինչև արդյունաբերական դիզայն, ինչը նշանակում է, որ առաջիկա 365 օրը դա կլինի ամենաարդիականը:
Ողջ տարվա ընթացքում Pantone Color Institute-ի աշխատակիցները ուշադիր հետևում են, թե որ երանգներն են առավել հաճախ օգտագործվում աշխարհում։ Այստեղ հատուկ տեխնոլոգիա չկա։ Ինչպես խոստովանում է Լեատրիս Իզեմանը, նա ամբողջովին ապավինում է իր և իր աշխատողների վերլուծական կարողություններին: Նրանք միասին վերահսկում են նորաձևության հավաքածուները, ցուցահանդեսներն ու գեղարվեստական նախագծերը, ինչպես նաև, թե հագուստի որ գույներն են ընտրում աշխարհի ամենամեծ քաղաքների բնակիչները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Միլանին, Փարիզին և Լոնդոնին։
Pantone-ը դիտում է նաև ամենաազդեցիկ ռեժիսորների նոր ֆիլմերը՝ հասկանալու համար, թե ինչ երանգներ են գերակշռում էկրանին, և հետևում է նորագույն տեխնոլոգիաներին՝ հատկապես ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում:
«Մեքենա արտադրողները լուսային տարիներով առաջ են բոլորից գույնի հարցում։ Շատերը, երբ նայում են նոր մեքենային, անմիջապես ցանկանում են շրթներկ կամ նույն երանգի մի զույգ կոշիկ գնել, կամ նույնիսկ այդ գույնով ներկել հյուրասենյակը», - ասում է Էյզմանը:
Տարին երկու անգամ ինստիտուտի ներկայացուցիչները հանդիպում են անցկացնում գաղտնի վայրում, իսկ դեկտեմբերին, բոլոր բանավեճերից և հավաքագրված տեղեկատվության վերլուծությունից հետո, Pantone-ը հայտարարում է հաջորդ տարվա հիմնական գույնը:
Pantone-ը տարվա գույն է նշանակում արդեն հայտնի դարձած երանգ։ Այսինքն՝ ոչ թե գույնն է նորաձևության մեջ մտնում Pantone-ի շնորհիվ, այլ ճիշտ հակառակը։ Մյուս կողմից, Pantone-ի կողմից պաշտոնական ճանաչումումից հետո երանգն էլ ավելի թրենդային է դառնում:
Այսպիսով, ամեն տարի ընկերությունը թողարկում է հուշանվերների և գաջեթների շարք՝ գավաթներից մինչև նոութբուքեր այն գույնով, որն ինքն է ընտրում որպես հիմնական: Վերջերս Pantone-ին աջակցում են ինչպես կոսմետիկայի, այնպես էլ նորաձևության ապրանքանիշերը, որոնց հետ ընկերությունը ստեղծում է կապսուլային հավաքածուներ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ