08/12/2023 11:46
Գերմանիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
Գերմանիան շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին համարձակ քայլերի և վստահություն ձևավորելու համար։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Գերմանիայի դաշնային կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյթը։
«Մենք պատրաստ ենք աջակցել կարգավորման գործընթացին, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գերիների փոխանակման վերաբերյալ։
Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցիների։