08/12/2023 10:21
Հայաստանն ու Ադրբեջանն առաջնորդվել են մարդասիրական արժեքներով․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ երեկ տարածած համատեղ հայտարարությանը։
«Առաջնորդվելով մարդասիրական արժեքներով և որպես բարի կամքի ժեստ, Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի», - «X»-ում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է․ «Իր հերթին, հումանիզմի արժեքներով առաջնորդվելով և որպես բարի կամքի ժեստ՝ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի»։