08/12/2023 13:01
Հիմա կվախենամ գնալ Արցախ, մեզ ապահով չենք զգա՝ ապրելով ադրբեջանցիների հետ. Արցախցի
«Մենք պարզապես մեզ ապահով չենք զգա՝ ապրելով ադրբեջանցիների հետ», - արցախցի լրագրող Սիրանուշ Սարգսյանի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված միայնակ մայր Լիլիթ Սարգսյանը։
Նա բարձրաձայնել է՝ հիմա կվախենա գնալ Արցախ․ «Ադրբեջանցիների հետ ապրելն ու անվտանգության մասին խոսելն աբսուրդ է, հատկապես, եթե դու ո՛չ բանակ պետք է ունենաս, ո՛չ էլ ինքնապաշտպանվելու հնարավորություն»։
Լիլիթ Սարգսյանը պնդել է՝ 100 տոկոսով համոզված է, որ արցախցիներին նման հնարավորություն չեն տալու։