08/12/2023 10:33
Պատմական հնարավորություն կա տարածաշրջանում խաղաղության հասնելու համար. Բորել
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ կալանավորներին փոխադարձ ազատ արձակելու և վստահության ամրապնդման այլ միջոցառումների մասին, որը կարևոր քաղաքական քայլ է։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Մենք համաձայն ենք, որ կա պատմական հնարավորություն՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար և հանձնառու ենք աջակցել այդ ջանքերին», - նշել է նա։