08/12/2023 21:55
Գավառի կենտրոնական հրապարակում կբարձրացնեն կանանց իրազեկվածությունը պարեկային ծառայության մասին
ՆԳ նախարարությունը Գավառում կայանալիք միջոցառման մասին հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Դեկտեմբերի 9-ին, ժամը 13․00-ին, «Եղի’ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում, Գավառի կենտրոնական հրապարակում տեղի կունենա միջոցառում՝ պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով։
Հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու միջոցառմանն ու ծանոթանալու ընդունելությանն առնչվող մանրամասներին:
Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ընդունելություն-մրցույթը շարունակվում է:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29)»։