08/12/2023 22:16
Գուտերեշը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին և հույս է հայտնել, որ այն կծառայի երկարաժամկետ խաղաղության հաստատմանը, հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում այդ «համաձայնությունը» ծառայեցնել հօգուտ փոխադարձ վստահության ամրապնդման և երկարաժամկետ խաղաղության հաստատման՝ ի շահ իրենց ժողովուրդների և տարածաշրջանի»,- հավելել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: