08/12/2023 20:37
Շվեդիայում հայտարարել են՝ ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակը պահպանվում է
Շվեդիայում հայտարարված ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակը պահպանվում է, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է երկրի արդարադատության նախարար Գունար Շտրյոմերը։
«Ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի մասին հայտարարելուց չորս ամիս անց արձանագրում ենք, որ այն պահպանվում է։ Աշխարհում տարբեր իրադարձություններ են տեղի ունենում, որոնք իրենց ազդեցությունն են թողնում նաև Շվեդիայի վրա։ Այժմ պայքարում ենք Շվեդիայի ներքին անվտանգության երեք սպառնալիքների դեմ՝ ահաբեկչություն և ծայրահեղականություն, Շվեդիայի նկատմամբ թշնամաբար տրամադրված տարբեր պետական դերակատարներ և կազմակերպված հանցավորություն։ Շվեդիան առաջնային թիրախ է ագրեսիվ տրամադրված իսլամիստների համար»,- ասել է երկրի արդարադատության նախարարը։