08/12/2023 21:24
Տաթև Վիրաբյանն ազատվել է տնային կալանքից
44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը, ազատվել է տնային կալանքից: Այդ մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:
Տաթև Վիրաբյանը՝ Տաթև Արցախը, կալանավորվել էր հանրահավաքներին մասնակցելու և իբրև՝ բռնության կոչ հնչեցնելու համար։ Նրան ներկայացվել էր «զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու» և այդ «անկարգություններին մասնակցելու» մեղադրանք:
Դատարանը Տաթևիկ Վիրաբյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումը կայացրել էր նոյեմբերի 6-ին։