Պետք է ունենալ հանրապետությունն աղբից մաքրելու կոնկրետ ծրագիր․ Նիկոլ Փաշինյան

08/12/2023 19:37

Պետք է ունենալ հանրապետությունն աղբից մաքրելու կոնկրետ ծրագիր․ Նիկոլ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով, հայտնում են կառավարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի, Ֆինանսների նախարարության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնատար այլ անձինք:

Զեկույցներով հանդես են եկել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և նախարարի տեղակալները:

Նախ ներկայացվել են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացված աշխատանքները: Նշվել է, որ նոյեմբերի 7-ին վարչապետի կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետությունում լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշումը։ Միաժամանակ, Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 27-ամյակին ընդառաջ ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը և դրա միջոցառումների ծրագիրը։ Վերջինս սպասված փաստաթուղթ է՝ որպես տեղական ինքնակառավարման համակարգի ինստիտուցիոնալ զարգացման ու արդիականացման հիմնարար ուղենիշ։

Հայեցակարգի ընդունմամբ էականորեն կբարելավվի տեղական ժողովրդավարության մակարդակը, զգալի կավելանա ՏԻՄ-երի ներուժն ու կարողությունները, կավելանան հանրային բնույթի ծառայությունների որակը, դրանք կդառնան ավելի հասանելի և մատչելի։ Եվ այս ամենը ստեղծում է ՏԻ համակարգի հետագա կայուն զարգացման ամուր հիմքեր։

Զեկուցվել է, որ հանրապետությունում շարունակվում է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի աշխատանքների բարելավմանն ուղղված աշխատանքները։ Ներկա դրությամբ այն շահագործվում է հանրապետության 69 համայնքների (բացի Երևանից և Գյումրիից) կենտրոններում և այդ համայնքների մոտ 730 բնակավայրերի վարչական գրասենյակներում։ ՀԿՏՀ-ի միջոցով ՏԻՄ-ը հնարավորություն ունի էլեկտրոնային եղանակով բնակչությանը մատուցել համայնքային վարչական ծառայությունների գերակշիռ մասը։

Տեղեկացվել է, որ ընթացիկ տարում էապես բարելավվել է տեղական հարկերի հավաքագրման գործընթացը: 2021 թվականի հունվարի 8-ից գործարկվել է Համայնքների եկամուտների կառավարման համակարգը (https://e-community.am), որն այս փուլում իր գործառնական հնարավորություններով գրեթե ամբողջությամբ ավտոմատացրել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման և հավաքագրման գործընթացը։

Ներդրված համակարգը լիարժեք փոխգործելիություն ունի Կադաստրի կոմիտեի, Ճանապարհային ոստիկանության, գանձապետարանի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, բնակչության ռեգիստրի, բանկերի և վճարային համակարգերի էլեկտրոնային բազաների հետ, ինչը ՏԻՄ-երին, որպես տեղական հարկերի հավաքագրող մարմիններ, թույլ է տալիս առցանց ռեժիմով ծանոթանալ իրենց համայնքի իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող շարժական և անշարժ գույքին վերաբերող՝ մշտապես արդիական տեղեկատվությանը և առավել արդյունավետ իրականացնել հարկերի հավաքագրումը։

Տեղական հարկերի վճարման գործընթացի հեշտացման նպատակով՝ 2021 թվականի ապրիլից գործարկվել է https://pay.e-community.am հարթակը, որը նախատեսված է տեղական հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։ Այս հարթակի միջոցով ընթացիկ տարվա դեկտեմբերի 6-ի դրությամբ կատարվել է 1․999 մլն էլեկտրոնային վճարում՝ ընդհանուր 34․5 մլրդ դրամի։

Նշվել է, որ ներկայումս Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ են գործում հանրապետության 56 համայնքների 75 բնակավայրերում, որտեղ բնակիչները հնարավորություն ունեն ՏԻՄ-երին վերապահված շուրջ 30 համայնքային ծառայություններ ստանալ առավել հարմարավետ պայմաններում։

Պատասխանատուները նշել են, որ ՔՍԳ-ների դերն ավելի է կարևորվում իրականացված վարչատարածքային բարեփոխումներից հետո՝ նոր ձևավորված բազմաբնակավայր համայնքներում ծառայությունների տրամադրման գործընթացի կազմակերպման առումով։ 18 ՔՍԳ-ներում լիարժեք մատուցվում են նաև պետական ծառայություններ՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստր, Անշարժ գույքի կադաստր, Քաղաքացիական կացության ակտերի գրանցում (ՔԿԱԳ), Արտաքին գործերի նախարարություն, ՀՀ ոստիկանություն և Միգրացիոն ծառայություն։

2023 թվականի ընթացքում 3728 քաղաքացի ստացել է ծառայություններ, որոնց ճնշող մեծամասնությունը վերաբերում է անշարժ գույքի կադաստրին։

Զեկուցվել է, որ «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի շրջանակներում կառուցվել են հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրը /Հրազդան բնակավայրում/ և երկու փոխաբեռնման կայանները /Ակունք և Մարտունի բնակավայրերում/։ Մշակել են երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները /յուրաքանչյուր բնակավայրում աղբամանների տեսակի, քանակի ու տեղադիրքերի, աղբատարների տեսակի, քանակի ու երթուղիների ներկայացմամբ/։ Ներկայումս ընթացքում են երկու մարզում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման համար աղբավայրը և փոխաբեռնման կայանները շահագործող, ինչպես նաև աղբատար մեքենաների ձեռքբերման գործընթացներն անգլիական և ֆրանսիական ընկերությունների հետ։ Նախատեսվում է, որ կմատակարարվեն մինչև 2024 թվականի հուլիս ամիսը։ Նախատեսվում է ևս 4 մարզում կառուցել նոր աղբավայրեր:

Տեղեկացվել է, որ 2023 թ․ միավորված համայնքներին տրամադրվել է 4․4 մլն դոլարի աջակցություն, որի շրջանակներում համայնքներին տրամադրվել են կոմունալ և գյուղտեխնիկա, միկրոավտոբուսներ, արևային ֆոտովոլտային կայաններ, ինչպես նաև աղբամաններ։ Միջազգային գործընկերների հետ շարունակվել է համայնքներին զանազան բնույթի աջակցությունների տրամադրումը, որոնց մեջ մեծ թիվ է կազմում կարողությունների զարգացումն ու ուսուցումը։ Պետք է առանձնացնել խելացի ոռոգման ծառայության ներդրումը մի շարք համայնքներում և այլն։

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում նախանշված 46 դպրոցներից կառուցվել և շահագործման է հանձնվել 16-ը։ Ներկայումս ընթանում են 20 դպրոցների շինարարական աշխատանքներ, 10 դպրոցների նախագծերը փորձաքննության փուլում են։

Զեկուցվել է, որ 2023 թ.-ին կատարվել է մարզպետների աշխատակազմերի կառուցվածքների վերանայում, որի արդյունքում շուրջ 20 տոկոսով կրճատվել են հաստիքային միավորները՝ 1047-ից դառնալով 838։ Հստակեցվել են մարզպետների աշխատակազմերի գործառույթները յուրաքանչյուր բնագավառում, դրանք դարձնելով առավել նպատակային և արդյունավետ:

Շարունակվել են համայնքային ծառայողների վերապատրաստումները։ Վերապատրաստվել են նաև մարզպետի աշխատակազմերը։ 2024թ.-ից կվերապատրաստվեն նաև համայնքների ղեկավարների տեղակալները։

Նշվել է, որ սուբվենցիոն ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ սուբվենցիայի կարգում տարեցտարի կատարվում են փոփոխություններ։ Այս տարի կատարվել է ավելի քան 7 փոփոխություն։ 2023-ի ընթացքում իրականացվել է 382 ծրագիր և ենթածրագիր՝ շուրջ 51,3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով և ՀՀ 2023թ. պետական բյուջեից հատկացվել է 27,5 մլրդ դրամ, իսկ համայնքների ֆինանսավորումը կազմել է 23 մլրդ դրամ, այլ ներդրողների մասնակցությունը՝ 790,8 մլն դրամ է։ Ընդ որում, իրականացված ծրագրերի մեծ մասը՝ հիմնականում 2022-ին հաստատված և 2023թ. տեղափոխված սուբվենցիայի ծրագրերն են՝ 33,9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։

2018 թվականից սկսած համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման ծրագրի շրջանակներում ՀՀ համայնքներում իրականացվել է շուրջ 156 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, և ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 83 մլրդ դրամ։

2023թ.-ին առաջատարն են համարվում Արարատի մարզը՝ 8,83 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, Կոտայքի մարզը՝ 8,6 մլրդ դրամ, Սյունիքի մարզը՝ 7,23 մլրդ դրամ և Գեղարքունիքի մարզը՝ 6,5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։ Առաջատար ոլորտները շարունակում են մնալ ասֆալտապատումը (192 կմ), մանկապարտեզների կառուցումը (5,5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով), ջրամատակարարման և ոռոգման համակարգերի կառուցման ու վերանորոգման ծրագրերը, համապատասխանաբար՝ 4,1 և 4,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքներով:

2023-ի ընթացքում 9 մարզերում իրականացվել է թվով 340 սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկում, որից 181-ում հայտնաբերվել են թերություններ կամ խնդիրներ, որից էլ 120-ում դրանք վերացվել են, իսկ մնացածում թերությունների և խնդիրների վերացման աշխատանքներն ընթացքի մեջ են գտնվում:

Կառավարության ծրագրով նախանշվող 2021-2026 թվականների ընթացքում կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող (վերանորոգվող) 500 մանկապարտեզների ծրագրի վերաբերյալ այս պահին ընթացակարգային տարբեր փուլերում է գտնվում թվով 470 մանկապարտեզ, որից 129-ում իրականացվող աշխատանքներն ավարտված են, 33-ում՝ կավարտվեն մինչև տարեվերջ, իսկ 309-ում աշխատանքները գտնվում են ընթացիկ տարբեր փուլերում։

Զեկուցվել է, որ ընթացիկ տարվա ընթացքում 9 մարզերին կապիտալ բնույթի 24 հրատապ, անհետաձգելի ծրագրեր իրականացնելու նպատակով հատկացվել է 2 մլրդ 766 մլն 920 հազ. դրամ: Այդ գումարից 1 մլրդ 441 մլն 760 հազ. դրամը հատկացվել է 8 կրթական, մշակութային և սպորտային բնույթի, 41 մլն 505 հազ. դրամը 5 առողջապահական բնույթի, 293 մլն 342 հազ. դրամը 5 ճանապարհաշինական բնույթի, 897 մլն 115 հազ. դրամը տեխնիկայի ձեռքբերման 3 ծրագրերի և 93 մլն 200 հազ. դրամը 3 այլ բնույթի ծրագրեր (Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 4 բնակելի տների կառուցման աշխատանքներ, Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի խաղահրապարակի և ժամանցային կենտրոնի կառուցման աշխատանքներ, Ջերմուկ համայնքի ճոպանուղու գլխավոր ճոպանի հիմնանորոգում) իրականացնելու նպատակով: Նշենք նաև, որ 24 ծրագրերից 15-ն ավարտված են, 9-ն ընթացքի մեջ են:

Անդրադառնալով ճանապարհային ոլորտին՝ պատասխանատուները զեկուցել են, որ Ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ շարունակվել են հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքները, որոնց արդյունքում 2023թ.-ին ամբողջական ասֆալտապատվել է 493․2 կմ ճանապարհ, մինչ տարեվերջ կապահովվի ավելի քան 500 մ ավտոճանապարհի ասֆալտապատում։ Հիմնանորոգվել է 300 կմ (45,7 մլրդ), միջին նորոգման է ենթարկվել 148․7 կմ(3.9 մլրդ), Հյուսիս-հարավ ծրագրով կառուցվել է 30․9 կմ ճանապարհ (12.3 մլրդ), ՀՏԶՀ-ն նորոգել է 13,6 կմ ճանապարհ (4.3 մլրդ դրամ)։

Մեկնարկել են Դիլիջանի, Պուշկինի և Նալբանդի թունելների վերանորոգման նախագծման աշխատանքները, որոնք ընթացքի մեջ են։

Առաջիկայում կմեկնարկեն Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները։ 2023-ին շարունակվել են ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության բարելավման ուղղությամբ աշխատանքները, շուրջ 25 սև կետ է վերացվել։

Ճանապարհային ցանցի կառավարման շրջանակներում 1600 կմ ճանապարհի վիճակի գնահատում է կատարվել, գույքագրվել է 600 կմ ճանապարհ, արձանագրվել է 3420 թերություն։

Ճանապարհների ձմեռային սպասարկման համար ներգրավված է 420 միավոր մեքենա/տեխնիկա։

Տեղեկացվել է, որ 2023թ․ ընթացքում շարունակվել են միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքները։ Գեղարքունիք, Շիրակ և Արագածոտն մարզերում մրցույթը պատրաստ է հայտարարման, Տավուշ և Լոռի մարզերում մրցույթները մշակված են։

Շարունակվել է Գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացը։ 2023-ին վկայագրվել է 256 հազար մեքենա։ Ստուգվել է 266 հազար գազաբալոն, որից 3000-ը խոտանվել է։

Մեկ ընկերություն ստացել է օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա։ Ընկերությունն օդանավակայանի տարածքում աշխատանքների համար ներգրավվել է 25 էլեկտրական շարժիչով մեքենա։ Կազմակերպության ընդհանուր ներդրման ծավալը կազմել է 430 մլն դրամ:

Նշվել է, որ ներկայումս հայկական ավիացիոն շուկայում գործում են 6 տեղական օդանավ շահագործողներ, որոնք իրականացնում են առևտրային միջազգային չվերթեր։ Եվս մեկ օդանավ շահագործող իրականացնում է ներքին չվերթեր։ Շուկայում գործում են նաև ուղղաթիռ շահագործող և օդապարիկ շահագործող մեկական ընկերություններ։

2023թ. 10 ամիսների ընթացքում ՀՀ օդանավակայաններում իրականացվել է 38 066 չվերթ, որոնցով տեղափոխվել է 4 մլն 675 հազար 270 ուղևոր (այդ թվում՝ մեկնող 2 մլն 332 հազար 328 ուղևոր և ժամանող 2 մլն 342 հազար 942 ուղևոր)։ 2022 թ. նույն ժամանակահատվածում իրականացվել էր 28 հազար 757 չվերթ, որոնցով տեղափոխվել էր 3 մլն 12 հազար 561 ուղևոր։ Ուղևորահոսքի աճը նշված ժամանակահատվածի համար կազմել է 55 տոկոս։ Հայկական ավիաընկերությունների փոխադրումների ծավալը կազմում է 1 մլն 607 հազար 186 ուղևոր, որը ընդհանուր փոխադրումների 34 տոկոսն է, նախորդ տարվա 23 տոկոսի դիմաց։

Սկսած 2023թ. ապրիլից Սյունիքի Կապան օդանավակայանում իրականացվել են տեխնիկական (փորձնական) թռիչքներ, իսկ օգոստոսի 21-ից սկսած «Նովէյր» ավիաընկերության կողմից մեկնարկել են կանոնավոր թռիչքները՝ շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ։ Մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ն իրականացվել է 14 չվերթ։ Նախատեսվում է օդանավակայանում իրականացնել տեխնիկական վերազինման աշխատանքներ, որոնք թույլ կտան նաև վատ եղանակային պայմաններում ևս իրականացնել չվերթեր:

2023-ին նախորդ տարվա համեմատությամբ երկաթուղային ոլորտում ուղևորափոխադրումն ավելացել է 7․1 տոկոսով։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից իրականացվել են ներդրումներ թե ենթակառուցվածքներում, թե շարժակազմում: Մշակվել է Երևանից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան երկաթուղի կառուցելու ներդրումային ծրագիր, որը կքննարկվի առաջիկայում:

Կառավարությունը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի 2026-2036թթ երկարաձգման ծրագիրը (ՇԺԵ-2)։ Արժեքը գնահատվում է շուրջ 160 մլն դոլար, որը նախատեսվում է ֆինանսավորել պետական բյուջեից՝ ՀԱԷԿ ՓԲԸ-ին տրամադրվող վարկային միջոցներով։

Ավարտվել են Լիճքի, Աշնակի և Վանաձորի ենթակայանների կառուցման աշխատանքները։ Ընթացքի մեջ են Արարատ-2, Զովունի, Ագարակ, Շինուհայր ենթակայանները վերակառուցման աշխատանքները։ Նախատեսվում է Շահումյան-2, Եղեգնաձոր, Մարաշ ենթակայանների վերակառուցումը։ Նախատեսվում է մինչև 2030 թվականը կառուցել 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, իսկ 2040-ին այդ թիվը հասցնել 1500 ՄՎտ հզորության։

Անդրադարձ է կատարվել նաև Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցման ընթացքին:

Միաժամանակ, 2023-ի հունիսին երկարաձգվել են Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի ժամկետները։ Ընթացիկ տարում ծրագրից օգտվել է 6800 քաղաքացի, 2022-ին այդ թիվը եղել էր 800: Վարկային միջոցները կազմել է 14․5 մլրդ դրամ, որից 800 մլն-ը սուբսիդավորվել է պետության կողմից։

2023 թ.-ին ընդունվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որով սահմանվել են ոլորտի ուղենիշային սկզբունքները։ Հաստատվել է «Ազդակիր բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» ՏԿԵ նախարարի հրամանը, համաձայն որի 2024թ-ին համայնքների մասհանումը կկազմի 1,051 մլրդ դրամ։

Զեկուցվել է, որ ավարտվող տարվա համար ՀՀ պետական բյուջեից ՏԿԵՆ-ին հատկացվել է 276․1 մլրդ դրամ, որից ծախսվել է 221․1 մլրդը։ Այսինքն դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ ՏԿԵՆ կատարողականը կազմում է 80․1 տոկոս: Նախարար Գնել Սանոսյանը վստահեցրել է, որ մինչև տարեվերջ կատարողականը կաճի և կապահովել մինչև 95 տոկոս կատարողական։

Քննարկման ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է համայնքների խոշորացմանը, մարզպետարանների գործունեությանը, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մարզպետարանների աշխատակիցների, ավագանիների կարողությունների զարգացմանը և տվել համապատասխան հանձնարարականներ: Խոսելով աղբավայրերի կառուցման մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է ունենալ հանրապետությունն աղբից մաքրելու կոնկրետ ծրագիր: «Այս ոլորտում էլ անհրաժեշտ է միջազգային գործընկերների հետ իրականացնել փորձի փոխանակում»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է սուբվենցիոն և կապիտալ ծրագրերի նկատմամբ վերահսկողության ուժեղացումը և ընդգծել որակյալ աշխատանքներ ապահովելու անհրաժեշտությունը: «Թերությունների վերացման ուղղությամբ էլ պետք է լինի հաշվետվողականություն: Անհրաժեշտ է շատ լուրջ զբաղվել բոլոր շինարարությունների որակով»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ դա է տնտեսական պոտենցիալը մեծացնելու երաշխիքը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև միասնական երթուղային ցանցի ձևավորման, էլեկտրամոբիլների լիցքավորման ցանցի տարածվածության ու զարգացման, էներգախնայողության ծրագրերի իրականացման, էլեկտրաէներգիայի արտադրությունը նոր տեխնոլոգիաներով խթանելու, էլեկտրաէներգիայի արտահանման ներուժը մեծացնելուն ուղղված աշխատանքներին և կարևորել դրանց հետևողական իրականացումը:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, 2024 թվականին նույնպես խնդիր ենք դրել ապահովել 7 տոկոս տնտեսական աճ: Մեր կապիտալ ծախսերի մեծ մասն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խողովակով, և շատ կարևոր է, որ արդեն մրցույթները հայտարարված են: Պետք է մեր կապիտալ ծախսերի և տեմպի, և որակի մեջ փոփոխություններ անենք, որովհետև 2024 թվականի կապիտալ ծախսերը շատ մեծ են։ 2018 թվականի համեմատ ունենք կապիտալ ծախսերի 300 տոկոս աճ: Եթե մենք այդ կապիտալ ծախսերը որակով անենք` նաև հաջորդ տարի 7 տոկոս տնտեսական աճ ապահովելը խիստ իրատեսական է: Մնում է, որ պատշաճ որակով այդ ծրագրերն իրականացնենք»։

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:55 Լուկաշենկոյին գրանցել են որպես Բելառուսի նախագահի թեկնածու Այսօր, 14:52 Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:49 Իմ 45-ամյակին մոտենում եմ կյանքիս թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 14:45 Բացվել է Երևան - Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ Այսօր, 14:36 «Հունդաի» մակնիշի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների շահագործումը կիրականացվի նոր ներկրված ավտոբուսներով Այսօր, 14:34 Ռուսական համարներով և կենացային հայրենասիրությամբ «համեմված» այս մեքենայում խտացված է ամենը, ինչի պատճառով կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ. Թորոսյան Այսօր, 14:19 Ազատի հրդեհի գործով մեղադրյալ Մաթևոսյանի՝ առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ նախաքննության վարույթն անջատվել է. նյութերը կուղարկվեն դատարան Այսօր, 14:12 Իմ օրոք ԱՄՆ-ում կլինի երկու սեռ՝ արական և իգական. Թրամփ Այսօր, 14:02 «Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին (Տեսանյութ) Այսօր, 13:56 Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ Շարմազանով Այսօր, 13:36 Այսինքն՝ Ավինյանն անակնկալի չէր եկել, որ ինքը թռնում է բիզնես դասի 20.000 դոլարանոց տոմսով, իսկ մյուսները՝ սովորական տոմսերով. Լևոն Բարսեղյան Այսօր, 13:12 Հայաստանում և ԵԱՏՄ այլ երկրներում շինարարական աշխատանքների ծավալն աճել է. ԵՏՀ Այսօր, 13:08 Ռուսաստանը կֆինանսավորի բազմամիլիոնանոց ծրագիր՝ Հայաստանում դպրոցական սննդի համար Այսօր, 13:05 Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին կատարած աշխատանքի համար Այսօր, 13:00 Անապայում կամավորները փրկել են նավթի արտահոսքից տուժած գրեթե հազար թռչնի Այսօր, 12:54 Վանաձորում վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է Այսօր, 12:49 «Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին և շրջվել. կան վիրավորներ Այսօր, 12:46 Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ և հանդիպել Արենիի աշակերտներին Այսօր, 12:30 Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը Այսօր, 12:18 Ինքը եկավ, կործանեց ողջ բանակցային գործընթացը, Փաշինյանը դարձյալ ստում է. Արթուր Խաչատրյան Այսօր, 12:16 Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր Այսօր, 12:12 ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցները Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերում նվերներ են հանձնել երեխաներին Այսօր, 12:09 Ալիևը նամակ է հղել Հռոմի պապին Այսօր, 12:04 Դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, մի մասի վրա շինարարություն է արվել Այսօր, 11:52 Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ. Փաշինյան Այսօր, 11:49 Ճշմարտությունը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկոլն ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Հակոբյան Այսօր, 11:39 Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում Այսօր, 11:31 Որպես անհետ կորած որոնվող տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին Այսօր, 11:29 Պուտինը հունվարին ծրագրում է արտասահմանյան այցեր․ Պեսկով Այսօր, 11:24 ԱՄՆ-ն իր քաղաքացիներին Բելառուսից անհապաղ հեռանալու կոչ է արել Այսօր, 11:20 ՀՀ դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. կրթության փորձագետը՝ TIMSS-2023 ստուգատեսի արդյունքների մասին Այսօր, 11:14 Արարատի մարզի մի շարք համայնքներում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 11:10 Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը Այսօր, 11:06 Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն Այսօր, 11:03 Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները, որոշել եմ այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:53 «Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակն այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյանը հրապարակել է քաղաքացու քննադատությունը Այսօր, 10:50 Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին. Ավինյան Այսօր, 10:40 Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան Այսօր, 10:17 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է Այսօր, 09:59 Գործարկվել է միասնական տոմսային համակարգի կայք Այսօր, 09:52 1994-ից ի վեր, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան Այսօր, 09:44 Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 22/12/2024 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ 22/12/2024 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում 22/12/2024 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան 22/12/2024 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի 22/12/2024 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի 22/12/2024 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան 22/12/2024 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 22/12/2024 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 22/12/2024 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 21/12/2024 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 21/12/2024 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել 21/12/2024 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին 21/12/2024 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան 21/12/2024 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ 21/12/2024 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան 21/12/2024 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով 21/12/2024 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 21/12/2024 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ 21/12/2024 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա 21/12/2024 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել 21/12/2024 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը 21/12/2024 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար 21/12/2024 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը 21/12/2024 09:20 Երկրաշարժ՝ Քարվաճառից 30 կմ հարավ․ զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում 21/12/2024 09:19 «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին 21/12/2024 09:15 «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի 21/12/2024 09:11 «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը 21/12/2024 09:09 «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն