08/12/2023 14:33
Էլի գալիս ենք նույն հավի ու ձվի պատմությանը. սպանդանոցների մասով օրենքներ կան, բայց դրանք չեն աշխատում (Տեսանյութ)
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տնտեսվարողների այն բողոքներին, թե մորթը սպանդանոցներ հասցնելը թանկ է արժենում։
«Իրենք կարող են իրենց նկատառումները փոխանցել մեզ, մենք անպայման դրանով կզբաղվենք։ Բայց էստեղ էլի գալիս ենք նույն հավի ու ձվի պատմությանը, եթե օրենքներն աշխատեն, վստահ եմ, որ կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները, որոնք թույլ կտան, որպեսզի սպասարկումն այդ ոլորտում լինի բարձր մակարդակի վրա։ Քանի որ օրենքները չեն աշխատում մինչ այժմ այս ոլորտում, դա բերելու է նրան, որ այն մարդիկ, ովքեր ներդրումներ են արել սպանդանոցների ոլորտում, ունենան ֆինանսական դժվարություններ, քանի որ օրենքի պատշաճ չկիրառման արդյունքում չի ձևավորվել այն բիզնես ծավալը, որպեսզի թույլ տա՝ այդ ընկերությունները շահույթով աշխատեն»,-նշեց նա։
Քերոբյանը հավելեց, որ իրենք այդ մասով վճռական են. «Այսինքն՝ պետք է աշխատեցնենք օրենքը։ Եթե տեսնում ենք, որ օրենքը կիրառելու մասով կան բացեր, ապա լրացուցիչ գործիքներ պետք է ներդնենք»։