08/12/2023 14:11
Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը փոխադարձ քաղաքական կամքի ևս մեկ դրսևորում է՝ նպաստելու խաղաղության օրակարգին. Ալիև
Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի կողմից ընդունված համատեղ հայտարարությունը փոխադարձ քաղաքական կամքի ևս մեկ դրսևորում է՝ նպաստելու փոխադարձ խաղաղության օրակարգին և մեր երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը, ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ նրա՝ Եվրոպայի խորհուրդը շատ լավ հարթակ է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման համար։
Մարիա Պեյչինովիչ Բուրիչն էլ ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման գործընթացներին։