08/12/2023 21:40
«Մտավախություններն ամրապնդվեցին»․ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորներ ԱԳՆ-ում ծանոթացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել է, որ պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի և Աննա Գրիգորյանի հետ հնարավորություն են ստացել ծանոթանալ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ երկու երկրների վերջին առաջարկներին: դրանից հետո նրանց մտավախություններն ավելի են ամրապնդվել։
«Երկար պնդումներից ու հարցումներից հետո այսօր ԱԳՆ շենքում ծանոթացանք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ երկու երկրների վերջին առաջարկներին:
Այս պահին կարող ենք արձանագրել հետևյալը. թեև չենք կարող հրապարակել հույժ գաղտնի նշումով փաստաթղթի բոլոր կետերը, սակայն արձանագրենք, որ առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը եւ ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ:
Քրիստինե Վարդանյան,
Աննա Գրիգորյան,
Գեղամ Մանուկյան»,- նշված է ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունում։