08/12/2023 09:30
ԱՄՆ-ն ողջունում է հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակումը
Միացյալ Նահանգները ողջունում է երկու ադրբեջանցի և երեսուներկու հայ պահվող անձանց ազատ արձակման մասին Ադրբեջանի և Հայաստանի հայտարարությունը, այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Նա ընդգծել է․ «Այս հանձնառությունը վստահության ամրապնդման կարևոր միջոց է խաղաղության համաձայնագիրն ավարտին հասցնելու և հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի Հարավային Կովկասի ժողովուրդների համար ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի հիմքեր ստեղծելու համատեղ ջանքերը։
Միացյալ Նահանգները կշարունակի վճռականորեն աջակցել տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին»։