08/12/2023 18:54
Հուշակերտցին Ագարակում կեղծ թղթադրամով առևտուր է արել
Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի տղամարդ Ագարակ գյուղի առևտրի կետերից մեկում կեղծ թղթադրամ է իրացրել:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ տղամարդը Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղի 39-ամյա բնակիչ է:
Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում նա ներկայացել է բաժին և հայտնել կատարվածի մասին:
Տղամարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: