09/12/2023 12:17
Մաշտոցի քննչական բաժնում ոստիկանության ծառայողն իրեն ամրացված «Մակարով» ատրճանակով ինքնասպան է եղել
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ` Ժամը 09:15-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մազմանյան 3 հասցեում գտնվող Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի անվտանգության սենյակում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 25-ամյա Վահագն Մ.-ի դին՝ հրազենային վնասվածքով: Հայտնաբերվել է նաև նրա անվամբ գրանցված հաշվեցուցակային՝ Մակարով տեսակի ծառայողական ատրճանակը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իրեն ամրակցված ատրճանակով ինքնասպան է եղել: