09/12/2023 17:08
Ագուտինը շտապ վիրահատության է ենթարկվել
Երգիչ և կոմպոզիտոր Լեոնիդ Ագուտինը շտապ վիրահատության է ենթարկվել, բժիշկները նրա մոտ տեղաշարժվող թրոմբ են հայտնաբերել։
Վիրահատության մասին անձամբ Ագուտինն է հայտնել՝ Տելեգրամի իր ալիքում։ Նա գրել է, որ միջամտությունը հաջող է անցել։
«Ուլտրաձայնային հետազոտություն անցկացրին, հայտնաբերեցին թրոմբ և ինձ շտապ ուղարկեցին վիրահատության»,- գրել է նա։
Վիրահատությունը երեկ է իրականացվել։ Երգիչը գրել է, որ իրեն ավելի լավ է զգում։
«Հիվանդանոցում պառկած եմ, հուսով եմ՝ երկար չի տևի, որովհետև ես անգործ ու պարապ մնալ չեմ կարողանում։ Մինչ հանդիպում, սիրելիներս»,- գրել է նա։