09/12/2023 15:24
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 20-ամյա Բորիսը կալանավորվել է Հայաստանում
ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 8-ին Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 20-ամյա Բորիս Գ.-ն, հայտնում են ՀՀ ոստիկանությոնից:
Նա նոյեմբերի 13-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: