09/12/2023 22:22
Ցանկանում եմ գտնել այն միջոցը, որով աշխարհը կհրաժարվի միջուկային զենքից․ Ճապոնիայի վարչապետ
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ ցանկանում է կոնկրետ միջոց գտնել, որի շնորհիվ աշխարհը կհրաժարվի միջուկային զենքից։ Այդ մասին Կիսիդան հայտարարել է Նագասակիում տեղի ունեցած համաժողովի ժամանակ, որը նվիրված է եղել միջուկային զենքից հրաժարվելու հեռանկարների քննարկմանը։
«Ես ցանկանում եմ կոնկրետ ճանապարհ գտնել, որպեսզի իրականանա ամբողջ մարդկության ընդհանուր երազանքը՝ աշխարհն՝ առանց միջուկային զենքի»,- Ֆումիո Կիսիդայի խոսքերն է մեջբերել Kyodo գործակալությունը։
Հրապարակման մեջ նշված է նաև, որ Ճապոնիայի վարչապետը, ում ընտանիքը Հիրոսիմայից է, միշտ հանդես է գալիս միջուկային զենքից հրաժարվելու օգտին։
Հիշեցնենք՝ Հիրոսիման և Նագասակին ատոմային ռմբակոծությունների են ենթարկվել Միացյալ Նահանգների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին։ Ճապոնական երկու քաղաքների ատոմային ռմբակոծությունը մարդկության պատմության մեջ միջուկային զենքի մարտական կիրառման միակ օրինակն է։ Ռմբակոծության, ինչպես նաև դրա հետևանքով մահացածների թիվը գերազանցել է կես միլիոնը։