09/12/2023 22:09
Ուկրաինայի ԶՈՒ-ում քաոս է, չեն կարողանում պլանավորում իրականացնել․ The New York Times
ԱՄՆ-ի կողմից Կիևին տրամադրվելիք ռազմական օգնության հետագա ծավալների վերաբերյալ որոշակիության բացակայությունը քաոս է առաջացրել Ուկրաինայի Զինված ուժերում, The New York Times-ին տված հարցազրույցում ասել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների ամերիկյան կենտրոնի տնօրեններից Մաքս Բերգմանը։
«Ուկրաինայում չգիտեն՝ առաջիկա ամիսների կտրվածքով ինչպիսի պլանավորում պետք է իրականացնեն, քանի որ Ուկրաինայի զինված ուժերը պատկերացում չունեն, թե որքան զինամթերք կունենան»,- ասել է Բերգմանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ից հատկացվող ռազմական օգնության կրճատումը և դրա հետագա ծավալների վերաբերյալ անորոշությունը քաոս է առաջացրել Ուկրաինայի ԶՈՒ-ում, քանի որ անորոշության պայմաններում անհնար է դառնում զինված ուժերի առջև դրված խնդիրների պլանավորումն իրականացնելը։