09/12/2023 16:22
Ալեն Սիմոնյանն Արուսյակ Ջուլհակյանին գործուղել է Նյու Յորք՝ մասնակցելու Հռոմի ստատուտը վավերացրած երկրների վեհաժողովին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշամբ՝ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը 5 օրով մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկրների 23-րդ վեհաժողովին։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկրների 23-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2023 թվականի դեկտեմբերի 9-14-ը Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին»,- նշված է Սիմոնյանի որոշման մեջ: