09/12/2023 19:15
ԱՄՆ-ն, Հարավային Կորեան ու Ճապոնիան որոշել են միասին հակազդել Հյուսիսային Կորեային ու Ռուսաստանին
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը հարավկորեացի և ճապոնացի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ հակազդելու Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի համագործակցության «ապակայունացնող ազդեցությանը»։ Այդ մասին նշված է Սպիտակ տան տարածած հայտարարությունում։
Հայտարարությունում նշված է, որ Սեուլում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնականի, Կորեայի նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության ղեկավարի, Ճապոնիայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների արդյունքում քննարկվել է Ռուսաստանի և Հյուսիսային կորեայի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համակարգված աշխատանք տանել՝ դրա «ապակայունացնող ազդեցություններին դիմակայելու համար»։