09/12/2023 12:06
«Ամեն հայկականը կմնա հայկական»․ Երուսաղեմի Հայոց պատրիարքն այցելել է «Կովերի պարտեզ»
Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը այցելել է հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին, X-ի միկրոբլոգում գրում է շարժումը:
«Ամեն հայկականը կմնա հայկական», - վստահեցրել է պատրիարքը։
Մանուկյանը ակտիվիստների հետ քննարկել է նաև քաղաքի հայ համայնքի պահպանման հետագա քայլերը։