09/12/2023 14:01
Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման մասին հայտարարությունը հույսի շող է. Լուազո
Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը` այն անվանելով հույսի շող:
«Թող դրան հետևի խաղաղության պայմանագիր կնքումը»,- «X»-ի միկրոբլոգում գրել է ֆրանսիացի պատգամավորը` հիշեցնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել գերիների փոխանակման հարցում:
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հրապարակել էին համատեղ հայտարարություն։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։
L’annonce d’un échange de prisonniers entre l’Arménie et l’Azerbaïdjan est une lueur d’espoir. Puisse un accord de paix suivre rapidement entre les 2 pays. Armenia and Azerbaijan announce deal to exchange POWs and work toward peace treaty | AP News https://t.co/tmzKYzzYAe
— Nathalie Loiseau (@NathalieLoiseau) December 8, 2023