09/12/2023 11:39
Այս տարվա 11 ամսվա տվյալներով` Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, որը երկրի համար բացարձակ ռեկորդ է
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառմանը։
Իր ելույթում նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ՀՀ ԱԺ֊ի քննարկմանն է ներկայացվել Զբոսաշրջության մասին օրենքի նախագիծը, որը նպատակ ունի կանոնակարգելու զբոսաշրջության ոլորտը:
Նրա խոսքով` վերջին 4 տարիներին կառավարության կողմից զբոսաշրջության ոլորտում կատարվող ներդրումներն ավելացել են 6,5 անգամ:
Այս տարվա 11 ամսվա տվյալներով` Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, որը երկրի համար բացարձակ ռեկորդ է։