09/12/2023 09:43
«Ժողովուրդ». Պատգամավորների մոտ մինչև Ամանոր դեռ թեժ աշխատանքային է լինելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանը երեկ ավարտեց իր աշխատանքները, սակայն ԱԺ պատգամավորները դեռ արձակուրդի չեն մեկնի: Նրանց համար մինչև տարեվերջ աշխատանքային կլինի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ամիս դեռ 1-2 արտահերթ նիստեր են սպասվում, քանի որ օրենքի նախագծեր կան քննարկելու: Բացի այս, ՔՊ-ն դեռ վարչության և նախաձեռնող խմբի նիստեր պետք է անի. ուստի իշխանական պատգամավորներին ասվել է՝ քաղաքից չհեռանան, չկորչեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում գան նիստերի: Այսպիսով՝ պատգամավորների մոտ մինչև Ամանոր դեռ թեժ աշխատանքային են լինելու»։