09/12/2023 15:40
2020 թվականի պատերազմը մեզ միացրեց, իսկ 2023-ը՝ բաժանեց․ չհասցրինք երեխա ունենալ
Հայ-ադրբեջանական անվերջանալի թվացող հակամարտությունն անցած 3 տասնամյակների ընթացքում պարբերաբար ընդհատվել է պատերազմներով՝ թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի սահմանին։
2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները, Արցախի կորուստն ու բռնի տեղահանումը թվում է՝ փակեց պատերազմների էջը, բայց MediaHub-ի զրուցակցի խոսքով՝ «սա էլ վերջը չէ»։
«Խաղաղության ցանկացած պայմանագիր ուժը կկորցնի, եթե դա կնքնվում է Ադրբեջանի հետ։ Արցախը Հայաստանի հիմքն էր, եթե տան հիմքը փլուզվի, տունը կանգուն կմնա՞»,- հարցնում է Անգելինա Գրիգորյանը, ով հայրենիքի կորստին զուգահեռ կորցրեց սիրելի ամուսնուն և նրա մորեղբորը։
«Անդրեյ Այվազյանը 28 տարեկան էր, ծնվել է Շահմասուր գյուղում: Ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեցին ապրիլյան մարտերը, ինքն առաջնագծում էր։ Զորացրվելուց հետո 2018 թվականին պայմանագրային հիմունքներով նորից զորակոչվել է բանակ, 2 տարի անց սկսվել է 44-օրյա պատերազմը։ Փրկվել է հրաշքով»,- պատմել է կինը, ցավով ավելացրել, որ սեպտեմբերյան մարտերը փոխել են իր երազանքները, Անդրեյը ևս բռնեց անմահության ճանապարհը։
Հիմա Անգելինան կարոտն առնում է Եռաբլուրում, որտեղ և հուղարկավորված է իր սիրելին։
«Անդրեյի հետ սովորական ծանոթներ ենք եղել, բայց եկավ մի պահ, հասկացանք, որ սիրում ենք, և որ մի օր անգամ չենք կարող ապրել առանց միմյանց։ Մեր սերը ծնվեց 2020-ի պատերազմից մի քանի օր առաջ։ Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, Աստծուց միայն մի բան էի խնդրում, որ սիրելիս ողջ ու առողջ հասնի ինձ։ Ես երջանիկ էի, որ իմ կողքին հենց նրա պես մարդ էր»,- ասել է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։