10/12/2023 13:45
Այսքանից հետո Նիկոլի պաշտոնավարումը բնական չէ, Հայաստանի չոքած վիճակը բնական չէ․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավայրում գտնվելով էլ շարունակում է ակտիվ քաղաքական գործունեությունը։ Նա մշտական կապ է պահպանում քաղաքացիների հետ եւ պատասխանում նրանց հետաքրքրող հարցերին։ Գրում է «Առավոտը»։
Տաթեւիկ Հովսեփյան․ ֆեյսբուքյան օգտատեր․ «Ինչո՞վ եք պայմանավորում ընդդիմության անգործությունը, երբ պետք է ինչ-որ բան անենք եւ հասնենք հաջողության»։
Արմեն Աշոտյան․ «Թույլ տվեք չհամաձայնել ընդդիմության անգործություն ձեւակերպման հետ։ Ընդդիմությունը հիմա էլ է զբաղված տարաբնույթ նախաձեռնություններով եւ աշխատանքներով։ Ուրիշ բան, որ ասեք՝ ընդդիմության անարդյունավետություն՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի շարունակվող կործանարար պաշտոնավարումը։ Դեռեւս ազատության մեջ լինելով՝ ես հայտարարել եմ, որ Նիկոլին պաշտոնազրկելու եւ չընդհատվող աղետը կանգնեցնելու համար ընդդիմությունը նոր դեմքերի, նոր գաղափարների եւ նոր մեթոդների կարիք ունի։ Որոշ իմ գործընկերներ նեղվեցին իմ այդ գնահատանքից, բայց հետագա ընթացքը, ավաղ, ապացուցեց, որ ես իրավացի եմ։ Անկեղծ ասած, ինձ մտահոգում է «բնականոն գործունեություն» ձեւակերպումը քաղաքական զարգացումների մասին, քանզի մեր երկիրը գտնվում է անբնական վիճակում։ Այսինքն, այսքանից հետո Նիկոլը պաշտոնավարում է՝ բնական չէ, Արցախի հայաթափումը բնական չէ, Հայաստանի չոքած վիճակը բնական չէ, մի ժողովրդի չսփոփվող ցավը եւ շարունակվող տանջանքները բնական չեն։ Այս անբնական դառը իրականությունը հնարավոր չէ փոխել բնականոն աշխատանքով»։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։