10/12/2023 18:57
ՌԴ-ում իշխանություններին կոչ են արել մեդալ և բնակարան շնորհել աշակերտներին փրկած Օֆելյա Մկրտչյանին
Բրյանսկի թիվ 5 գիմնազիայում հրաձգության ժամանակ մի քանի աշակերտի իր մարմնով փակած ուսուցչուհի Օֆելյա Մկրտչյանին առաջարկում են բնակարան նվիրել և երեխաներին փրկելու համար մեդալ շնորհել, գրում է SHOT-ը։
Օֆելյա Մկրտչյանը կենսաբանության դաս էր վարում, երբ 14-ամյա Ալինան մտել է դասարան և սկսել կրակել իր դասընկերների վրա։ Ուսուցչուհին, վտանգելով սեփական կյանքը, պաշտպանել է աշակերտներին՝ նրանց փակելով իր մարմնով և փրկել նրանց կյանքը։
Հասարակական ակտիվիստները խնդրում են ուսուցչուհուն տալ «Փրկելու համար» մեդալ, ինչպես նաև դիտարկել նրան պետությունից բնակարանով շնորհելու հնարավորությունը։