10/12/2023 12:32
Ռուսական բազայի ռազմական ոստիկանությունը Գյումրիում ՌԴ քաղաքացու է ձերբակալել․ «Ազատություն»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնում է․ Ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողներն օրերս ձերբակալել են Գյումրիում ապաստանած Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Սեդրակովին, փոխանցում է «Ազատությունը»։
Սեդրակովն, ըստ աղբյուրի, Ռուսաստանում պայմանագրային զինծառայող է եղել, սակայն Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո հրաժարվել է ծառայությունից ու տեղափոխվել Հայաստան՝ իր հազարավոր հայրենակիցների նման։ Օրերս, սակայն, նրան ձերբակալել ու Գյումրիի ռազմաբազա են տեղափոխել, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված՝ զորամասն ինքնակամ լքելու հիմքով։
Ռուսական 102-րդ ռազմաբազայից կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն «Ազատությանը» չի հաջողվել ստանալ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։