11/12/2023 18:37
Սխալներ, որոնք թույլ են տալիս մարզվողները․ Ինչի՞ց խուսափել
Կյանքի ռիթմի և որակի վրա լավագույն ազդեցությունն ունեցող վարժությունները կարող են նաև վնաս պատճառել օրգանիզմին, եթե սխալ կատարվեն:
Ամենամեծ սխալներից մեկը, որի մասին նշում են մարզիչները, ամեն ինչ շատ արագ կատարելն է։ Մարզումների նոր ռեժիմի անցնելիս չպետք է գերագնահատել ուժերը, այլապես հնարավոր է հիասթափվել և ընդհանրապես հրաժարվել մարզվելուց։
Մարզիչները խորհուրդ են տալիս ֆիթնեսն ու մարզումները դիտարկել որպես երկար խաղ, հաճույք ստանալ դրա ընթացքից և հասնել դրված նպատակին։
Կարևոր է ճիշտ մարզավիճակ օգտագործելը, հատկապես, եթե մարզվում եք էլիպսաձև և խաչաձև մարզասարքերի վրա։ Մարզասրահից դուրս՝ վազելիս կամ հեծանիվ վարելիս սխալներից խուսափելը նույնպես կարևոր է։ Չպետք է լարել մկանները, իսկ մարզասրահում վազքուղիների և էլիպսաձև սարքերի բռնակներից կախվելու կամ դրանց վրա հենվելու սովորությունից պետք է հրաժարվել։ Դրանք պետք է օգնեն մարզման ընթացքին, ոչ թե հանգստին:
Կարող է թվալ, թե հեծանվավազքը հեշտ մարզաձև է, բայց այն նաև վնասվածքներ կարող է պատճառել, եթե հեծանիվը վարեք նստատեղի սխալ բարձրությամբ: Եթե հեծանիվի նստատեղը շատ ցածր կամ բարձր է, ապա հնարավոր է՝ առաջանա ծնկի կամ մեջքի ցավ:
Անկախ նրանից, թե մարզման ինչպիսի ռեժիմ ենք ընտրել, առողջ մնալու բանաձևը դանդաղ սկսելն է: Մեծացրեք մարզումների ժամանակը կամ ինտենսիվությունը շաբաթական ընդամենը 10%-ով և երբեք մի՛ ավելացրեք և՛ ինտենսիվությունը, և՛ տևողությունը՝ միաժամանակ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ